Ինչպես հրդեհի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մարշալ Բաղրամյան փողոցում, որտեղ գործում է Հայաստանի ճարտապարետների միությունը և Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետի տունը, դեռևս անայտ պայմաններում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս պահին մեկ տասնյակից ավելի հրշեջ մեքենաներ ժամանում են դեպքի վայր, որոնց աշխատանքը ղեկավարում է ՀՀ Արատակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանը: Այստեղ է նաև Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը և ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի մի քանի դասակների ծառայողներ, Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի նրա տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ, ովքեր փորձում են ճանապարհը փակել, որպեսզի հրշեջները կարողանան աշխատել: Տեղում են նաև Երևանի շտապ օգնության 1-03 ծառայության մի քանի բրիգադներ: *** 19-30 Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 17.45-ին, մարվել՝ 17.50-ին: Շենքի տանիքից այրվել է 600 քմ հատված:
|