Hayastan, Armenian portal Shamshyan.com-ի տեղեկություններով Հյուսիսային պողոտայում 19-ամյա ուսանողը վրաերթի է ենթարկվել կառավարական համարանիշներով «Jeep» մակնիշի ավտո - 1 Июля 2013 - HAYASTAN
Իմ կայքը
Главная | Регистрация | Вход Приветствую Вас Гость | RSS
Կայքի մենյու
Մուտքի ձև
Главная » 2013 » Июль » 1 » Shamshyan.com-ի տեղեկություններով Հյուսիսային պողոտայում 19-ամյա ուսանողը վրաերթի է ենթարկվել կառավարական համարանիշներով «Jeep» մակնիշի ավտո
18:49
Shamshyan.com-ի տեղեկություններով Հյուսիսային պողոտայում 19-ամյա ուսանողը վրաերթի է ենթարկվել կառավարական համարանիշներով «Jeep» մակնիշի ավտո
Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի Քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 29-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 21:50-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հյուսիսային պողոտայի հրապարակում վրաերթի է ենթարկել Բուզանդի 101 շենքի բնակիչ 19-ամյա Լևոն Նիկողոսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, հեռացել է դեպքի վայրից, իսկ Լ. Նիկողոսյանը հաջորդ օրը գիշերը բոժօգնության է դիմել թիվ 3-րդ հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Լ. Նիկողոսյանը սովորում է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսում և նա վրաերթի է ենթարկվել արտասահմանյան մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից, իսկ ավտոմեքենայի վրա տեղադրված են եղել պետական համարանիշներ, ավտոմեքենայի տանիքին էլ տեղադրված են եղել փարոսիկներ, ինչը նշանակում է, որ նշված ավտոմեքենան սպասարկում է պետական լուրջ պաշտոն զբաղեցրած անձի, իսկ այդպիսի անձինք են Կառավարության, Ազգային ժողովի, ուժային կառույցների և կենտրոնական բանկի պաշտոնյաները: Կարծում ենք՝ ճանապարհային ոստիկանությունն ու քննչական բաժինը կարճ ժամանակում կհայտնաբերեն փախուստի դիմած վարորդին, անկախ նրա զբաղեցրած դիրքից ու պաշտոնից: 
Просмотров: 506 | Добавил: Gev | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Օրացույց
«  Июль 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Գրառումների պահոց
Մեր հարցումը
Оцените мой сайт
Всего ответов: 4
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Copyright MyCorp © 2024