Hayastan, Armenian portal Սամվել Բալասանյանը խախտում է իր իսկ ընդունած օրենքը և երթևեկում ԱԺ հաշվեկշռում գրանցված համարանիշներով - 1 Июля 2013 - HAYASTAN
Իմ կայքը
Главная | Регистрация | Вход Приветствую Вас Гость | RSS
Կայքի մենյու
Մուտքի ձև
Главная » 2013 » Июль » 1 » Սամվել Բալասանյանը խախտում է իր իսկ ընդունած օրենքը և երթևեկում ԱԺ հաշվեկշռում գրանցված համարանիշներով
19:02
Սամվել Բալասանյանը խախտում է իր իսկ ընդունած օրենքը և երթևեկում ԱԺ հաշվեկշռում գրանցված համարանիշներով
Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով աշխատանքի է մեկնում Range Rover մակնիշի 060 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենայով, երբևիցե նկատե՞լ է, որ ավտոմեքենայի դիմապակուց բացակայում է ԱՊՊԱ և տեխզնման կտրոնները: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, բազմիցս հայտարարել է, որ չի հանդուրժելու այն պաշտոնիային, ում ավտոմեքենային չի լինի նշված կտրոնները: Այսօր՝ հունիսի 30-ին, Գյումրիում նշվում էր 2013 թվականի ԱՊՀ երկրների մշակույթային մայրաքաղաք հռչակված Գյումրու տոնախմբությունը, որին ներկա էր Վարչապետ Տիգրան Սարգսյանը: Տեսնե՞ս, Վարչապետի ականջին շշնջացին, որ քաղաքապետը չի կատարում իր հանձնարարականը: Իսկ հետաքրքրի է Գյումրին սպասարկող ճանապարհային ոստիկանները ինչո՞ւ օրինախախտ վարորդի նկատմամբ վարչական ակտ չեն գրում, այն դեպքում, երբ նման օրինախախտում կատարած հասարակ քաղաքացու են տեսնում, ապա ակտը պատրաստ է: Նշենք նաև, որ մինչ Գյումրու քաղաքապետ ընտրվելը, Սամվել Բալասանյանը ավելի քան 10 տարի եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, և ինքն էլ է մասնակցություն ունեցել Վարչական իրավախախտումների մասին օրենքի ընդունմանը: Ստացվում է, որ Սամվել Բալասանյանը խախտում է իր իսկ ընդունած օրենքը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Սամվել Բալասանյանը մինչ օրս երթևեկում է ՀՀ ԱԺ աշխատակազմին պատկանող համարանիշներով: Տեսնե՞ս ԱԺ Աշխատակազմում չեն նկատել, որ նախկին պատգամավորը մինչ օրս օգտագործում է ԱԺ հաշվեկշռում գրանցված համարանիշները: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի.

Просмотров: 499 | Добавил: Gev | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Օրացույց
«  Июль 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Գրառումների պահոց
Մեր հարցումը
Оцените мой сайт
Всего ответов: 4
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Copyright MyCorp © 2024