Hayastan, Armenian portal Փափազյան և Խաչատրյան փողոցներում ստեղծվում են մինի աղբանոցներ - 30 Июня 2013 - HAYASTAN
Իմ կայքը
Главная | Регистрация | Вход Приветствую Вас Гость | RSS
Կայքի մենյու
Մուտքի ձև
Главная » 2013 » Июнь » 30 » Փափազյան և Խաչատրյան փողոցներում ստեղծվում են մինի աղբանոցներ
19:01
Փափազյան և Խաչատրյան փողոցներում ստեղծվում են մինի աղբանոցներ
 
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին և վարչական շրջանների ղեկավարներին եթե հարցնես, թե Երևանի մասին ո՞ր երգն եք ավելի շատ սիրում, երևի իրար հերթ չտալով, կպատասխանեն՝ սա Երևանն է, այստեղ դու տանն ես: Կարծում ենք՝ ոչ մի երևանցի չի հանդուրժի, երբ վարդագույն քաղաքը վերածվում է մինի աղբանոցների: Այսօր՝ հունիսի 30-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկերների շարք է արել, թե ինչպիսի հակասանիտարական վիճակում է գտնվում Արաբկիր վարչական շրջանի Խաչատրյան և Փափազյան փողոցներում տեղադրված աղբամանները: Բնակիչները արդարացիորեն հայտնում էին, որ 2 օր է՝ չի հեռացվում աղբը, մինչդեռ աղբահանության համար վճարումները բնակիչների կողմից կանոնավոր կատարվում են: Կարծում ենք իրավասու մարմինները կարճ ժամանակում կվերացնեն այս իրավիճակը, մանավանդ որ եղանակներն էլ տաքացել են, և շոգն իր գործն է անում՝ ողջ տարածքում տարածելով գարշահոտություն: Իսկ մի քանի արաբկիրցիներ էլ դառը կատակում էին, որ եթե հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը կենդանի լիներ և տեսներ այս իրավիճակը, երևի քաղաքային իշխանությունների համար երաժշտություն կգրեր՝ «ախբերով պար», իսկ Փափազյանն էլ, չսպասելով Օթելլոյին, կխելագարվեր աղբից ու գարշահոտությունից: 
 
       
Просмотров: 370 | Добавил: Gev | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Օրացույց
«  Июнь 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Գրառումների պահոց
Մեր հարցումը
Оцените мой сайт
Всего ответов: 4
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Copyright MyCorp © 2024