Hayastan, Armenian portal Ուլնեցի փողոցում բախվել են Ford-ն ու ВАЗ 2107-ը. ВАЗ 2107-ը կողաշրջվել է, կա վիրավոր - 30 Июня 2013 - HAYASTAN
Իմ կայքը
Главная | Регистрация | Вход Приветствую Вас Гость | RSS
Կայքի մենյու
Մուտքի ձև
Главная » 2013 » Июнь » 30 » Ուլնեցի փողոցում բախվել են Ford-ն ու ВАЗ 2107-ը. ВАЗ 2107-ը կողաշրջվել է, կա վիրավոր
20:58
Ուլնեցի փողոցում բախվել են Ford-ն ու ВАЗ 2107-ը. ВАЗ 2107-ը կողաշրջվել է, կա վիրավոր
 

Այսօր՝ հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Ուլնեցի փողոցում բախվել են ВАЗ 2107 մակնիշի 33 TՕ 878 համարանիշի և Ford մակնիշի 23 ՍՏ 544 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ВАЗ 2107-ը կողաշրջվել է և ըստ տեղեկությունների՝ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս պահին վթարի վայր է ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցները՝ տեսուչ Թագվոր Թագվորյանի գլխավորությամբ: ՃՈ աշխատակիցների կանչով վթարի վայր է ժամանում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քնիչ Գագիկ Հարությունյանը: Այս պահին ոստիկանությունը պարզում է վարորդների և հիվանդանոց տեղափոխված անձի ինքնությունը, ինչպես նաև փորձում է պարզել, թե ում է պատկանում մայթեզրին կայանված ГАЗ 3110 մակնիշի 33 PՏ 348 համարանիշի ավտոմքենան, քանի որ նշված ավտոմեքենան նույնպես վնասվել է: Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները, իսկ կողաշրջված ավտոմեքենան բարձված էր ծիրանով: 

   
Просмотров: 628 | Добавил: Gev | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Օրացույց
«  Июнь 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Գրառումների պահոց
Մեր հարցումը
Оцените мой сайт
Всего ответов: 4
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Copyright MyCorp © 2024