Hayastan, Armenian portal Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. զինվորին այցելողները վթարի են ենթարկվել. կա 1 զոհ, 2 վիրավոր - 30 Июня 2013 - HAYASTAN
Իմ կայքը
Главная | Регистрация | Вход Приветствую Вас Гость | RSS
Կայքի մենյու
Մուտքի ձև
Главная » 2013 » Июнь » 30 » Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. զինվորին այցելողները վթարի են ենթարկվել. կա 1 զոհ, 2 վիրավոր
21:04
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. զինվորին այցելողները վթարի են ենթարկվել. կա 1 զոհ, 2 վիրավոր
Այսօր՝ հունիսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Opel մակնիշի 18 ՍՏ 917 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում, Քյարքիի ոլորաններով բարձրանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Մահացածի դին ձորից դուրս են բերել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ ջոկատի հրամանատար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, ովքեր ժամանել էին 1 մարտական հաշվարկով: Մահացածի դեմքն անճանաչելի էր դարձել, քանի որ ավտոմեքենայից դուրս էր շպրտվել: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատչի մարզի քննչական բաժնի Արարատի քննչական բաժանմունքի քննիչ Ահարոն Սաֆարանը: Ավտոմեքենայում հայտնաբերվել է Արթուր Գևորգյանի անվամբ ոստիկանության աշխատակցի ծառայողական վկայական և, ըստ տեղեկությունների, մահացածը հենց Ա. Գևորգյանն է, ով աշխատում էր ոստիկանության Ստեփանավանի բաժնում՝ որպես տեղամասային տեսուչ, կոչումով լեյտենանտ էր և նա վարորդի և մեկ ուղևորի հետ գնում էր զինվորի տեսության: Ոստիկանությունը պարզում է վարորդի և մյուս ուղևորների ինքնությունը: --- 12.21 ֆոտոլրագրողը հայտնեց, որ վիրավորներն են 20-ամյա Մ. Դավոյանը և 45-ամյա Վ. Դավոյանը, ովքեր մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են Արարատի բժշկական կենտրոն: 

    
Просмотров: 536 | Добавил: Gev | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Օրացույց
«  Июнь 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Գրառումների պահոց
Մեր հարցումը
Оцените мой сайт
Всего ответов: 4
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Copyright MyCorp © 2024