Hayastan, Armenian portal Լոռու մարզում բանակի քեֆն ավարտվել է գյուղապետի և եղբայրների դանակահարությամբ - 30 Июня 2013 - HAYASTAN
Իմ կայքը
Главная | Регистрация | Вход Приветствую Вас Гость | RSS
Կայքի մենյու
Մուտքի ձև
Главная » 2013 » Июнь » 30 » Լոռու մարզում բանակի քեֆն ավարտվել է գյուղապետի և եղբայրների դանակահարությամբ
18:55
Լոռու մարզում բանակի քեֆն ավարտվել է գյուղապետի և եղբայրների դանակահարությամբ
 Երեկ՝ հունիսի 29-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00:10-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Գուգարքի բաժին, որ աջ և ձախ դաստակների կտրած վերքով իրենց մոտ է տեղափոխվել Լոռու մարզի Արչուտ գյուզի բնակիչ 51-ամյա Վարդան Մկրտչյանը: Հիվնադնանոց մեկնած ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ-քննչական խումբը՝ քննչական բաժնի պետ Արամ Ավագյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Արչուտ գյուղից և մինչ ոստիկանները պարզում էին որոշ հանգամանքեր, ժամը 01:30-ի սահմաններում հիվանդանոց են բերվում նուն գյուղի բնակչներ, եղբայրներ՝ 28-ամյա Վռամ Սրապյանը, և 32-ամյա Արշակ Սրապյանը, ովքեր մարմնական վնասվածքներ են ստացել ազդրի, ուսի, կոնքի և աջ ու ձախ դաստակների մասում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Վ. Մկրտչյանը հանդիասոնւմ է Արչուտի գյուղապետ և, ըստ տեղեկությունների, վիճաբանությունը տեղի է ունեցել գյուղապետի հարևանաթյամբ բնակվող Վազգեն Դալաքյանի տանը, որտեղ նշելուց են եղել Վ. Դալաքյանի՝ բանակից զորացրված տղայի քեֆը, ինչի ժամանակ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել վիրավոր անձանց և նույն գյուղի բնակիչ, 29-ամյա Դավիթ Հովհաննիսյանի միջև, որի ժամանակ էլ Դ. Հովհաննիսյանը իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարակայով հարվածներ է հասցրել գյուղապետին և եղբայրներին: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, վիրավոր անձանց տրվել է դատաբժշկի ուղեգրեր, իսկ Լոռու մարզի ոստիկանները ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական, քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի վայրից փախուստի դիմած Դ. Հովհաննիսյանի հայտնաբերելու ուղղությամբ: 
Прикрепления: Картинка 1
Просмотров: 289 | Добавил: Gev | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Օրացույց
«  Июнь 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Գրառումների պահոց
Մեր հարցումը
Оцените мой сайт
Всего ответов: 4
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Copyright MyCorp © 2024