Hayastan, Armenian portal Հենրիխ Մխիթարյանին խոշոր տուգանք է սպառնում - 1 Июля 2013 - HAYASTAN
Իմ կայքը
Главная | Регистрация | Вход Приветствую Вас Гость | RSS
Կայքի մենյու
Մուտքի ձև
Главная » 2013 » Июль » 1 » Հենրիխ Մխիթարյանին խոշոր տուգանք է սպառնում
18:50
Հենրիխ Մխիթարյանին խոշոր տուգանք է սպառնում
Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է տուգանվել իր ակումբի կողմից, հայտնում է HotSport.ua-ն: Ուկրաինական ակումբի նման որոշման պատճառ կարող է հանդիսանալ Մխիթարյանի վարքագիծը, ով չի ներկայացել թիմի ուսումնամարզական հավաքներին: Աղբյուրի տվյալներով, հայ կիսապաշտպանը դրա հետևանքով կարող է խոշոր տուգանք վճարել ակումբին`ամսական աշխատավարձի 50-90%-ի չափով: Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Շախտյոր» պետք է վերադառնար հունիսի 23-ին, սակայն մինչ այժմ չի միացել իր թիմին և չի բացառվում, որ առաջիկա օրերին տեղափոխվի այլ ակումբ: Ըստ ուկրաինական ակումբի կարգապահական կանոնագրքի, եթե ֆուտբոլիստը տեղեկացնում է, որ չի ներկայանալու մարզմանը, ապա տուգանվում է աշխատավարձի 20%-ի չափով, իսկ կրկվելու դեպքում 40%-ի: Երկարատև բացակայության դեպքում պատժի չափի մասին փասթաթղթում ոչինիչ չի նշվում: Ինչպես հայտնի է Մխիթարյանը թիմի ուսումնամարզական հավաքին պետք է ներկայանար հունիսի 23-ին, սակայն 8 օր է ինչ ֆուտբոլիստը չի հայտնվել թիմում: Ոչ պաշտոնական տվյալներով Հենրիխ Մխիթարյանի բացակայության պատճառը հանդիսանում է այն հանգամանք, որ ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ «Շախտյոր»-ից և այդ նպատակով բանակցություններ է վարում տարբեր ակումբների հետ: Բացի այդ հայ կիսապաշտպանը «Շախտյոր»-ում դժգոհ է իր աշխատավարձի չափից: Ներկա պահին Մխիթարյանը դոնեցկյան ակումբում տարեկան վաստակում է 1 մլն եվրո: Համեմատության համար նշենք, որ Դարիո Սրնան և Յարոսլավ Ռակիցկին ստանում են տարեկան 2 մլն եվրո աշխատավարձ: 
Просмотров: 436 | Добавил: Gev | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Օրացույց
«  Июль 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Գրառումների պահոց
Մեր հարցումը
Оцените мой сайт
Всего ответов: 4
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Copyright MyCorp © 2024